Փարիզը սնուցող խողովակային համակարգում հատնաբերվել են կորոնավիրուսյան ախտի հետքեր, հայտնում է «Le Monde»-ն։ Նշվում է՝ այդ խողովակաշարը կառուցվել է դեռևս 19-րդ դարում։ Ջուրն այնտեղից օգտագործվում է փողոցները ջրելու, ինչպես նաև շատրվանների համար, և լիարժեք մաքրում չի անցնում։
Քաղաքապետարանում նշել են՝ ամեն դեպքում որոշել են դիմել տարածաշրջանային առողջապահության նախարարություն, քանզի փորձանմուշի համար վերցվել է 27 տեղից, և 4 փորձանմուշներում կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ ջրի օգտագործումն անմիջապես դադարցրել է։
Քաղաքային իշխանությունները հմոզմունք են հայտնել՝ փարիզեցիներն անհանգստանալու կարիք չունեն․ Փարիզը սնուցող խմելու ջրի խողովակները մաքուր են։ Հակառակ դեպքում, իսկական աղետ կլիներ, չէ որ բոլորն անխտիր օգտվում են խմելու ջրից, անգամ սննդի մեջ օգտագործում։
Նշենք՝ Ֆրանսիան կորոնավիրուսյան ախտով տառապողների թվով առաջատար հնգյակում է։ Ապրիլի 19-ի դրությամբ՝ հիվանդացել է 152,9 հազար մարդ, մահացել է 19 744 հոգի։