«Ջուլիկն ընդդեմ Արաքսի»․ Արաքսյա Մելիքյանն ուշագրավ տեսանյութ է տեղադրել

Հանրահայտ դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում հեռուստադիտողի ամենօրյա ուշադրության առանցքում է, քանի որ հանդես է գալիս բավականին ռեյտինգային դարձած «Բլբուլյանները» հեռուստասիթքոմի շրջանակներում։

Արաքսյան շատ ակտիվ ու աշխույժ կնոջ է կերպավորում։ Նա կարողանում է բնական ու հաջող կերպար ստանալ՝ կերպարը դարձնելով տիպային։ Սիթքոմում Արաքսյայի կերպավորած հերոսուհին աղքատ է, սակայն կարողանում է լավ պատրաստել, ինչի շնորհիվ էլ ֆինանսապես ապահովում է ընտանիքի անդամներին։

Արաքսյային շատերը սկսել են ընկալել հենց սիթքոմում խաղացած իր կերպարի դերում՝ որպես Ջուլիկ։ Դերասանուհին էլ իր հերթին մի կարճ տեսանյութ է պատրաստել, որտեղ համեմատության հարթակին է դրել իրեն և Ջուլիկին։


Արաքսյան տեսանյութում երևում է նախ Ջուլիկի կերպարում և նրա հագուստով, ապա նաև իր իրական կերպարով՝ շքեղ ու սև զգեստով։ Այս տեսանյութը Արաքսյան մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Ջուլիկն ընդդեմ Արաքսի։ Բլբուլյաններն ու կյանքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: