Ջուլիետա Ստեփանյանի և Սամվել Բաղինյանի բազմանդամ, գեղեցիկ ընտանիքը և հետաքրքիր սիրո պատմությունը

Գյումրիում ծնված Ջուլիետան և Իջևանում ծնված Սամվելը իրար հանդիպել են Ստեփանակերտում։

Հանդիպման առիթը նույն մասնագիտության և աշխատանքի վայրի ընտրությունն է եղել։ Երկուսն էլ Ստեփանակերտի թատրոնի դերասաններ են եղել։

Ամուսնանալուց հետո Սամվելն ու Ջուլիետան աշխատել են հայաստանյան տարբեր թատրոններում։ Նրանք երեք դուստրեր են ունեցե, որոնցից յուրաքանչյուրն այսօր ունի իր ընտանիքը, բալիկներին։

Սամվել Բաղինյանն ու Ջուլիետա Ստեփանյանը հայաստանյան աշխատանքը թողնում են և ի վերջո որոշում են Լեհաստան մեկնել, քանի որ կայուն աշխատանքի առաջարկ կար, սակայն այնտեղ երկար չեն մնացել, քանի որ հայրենի կարոտը կանչել է։

Գեղեցիկ արտիստական զույգի առաջնեկը Շուշանիկն է, ով մասնագիտությամբ պարուհի է, սակայն չի աշխատում, ապրում է Արցախում, ունի երեք դուստր։

Միջնեկը Սաթենիկն է, ով նույնպես պարուհի է։ Նա ապրում է Լեհաստանում, ունի երկու բալիկ, իսկ կրտսերը Արուսյակն է, ով Գեղարվեստաթատերական ինստիտուտն է ավարտել, սակայն աշխատում է Լեհաստանի դեսպանատանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: