Ջեռոցում պատրաստվող կոտլետներ,որոնց համից չեք կշտանա

Կոտլետները ջեռոցում շատ հեշտ են պատրաստվում,ստացվում են նուրբ և համեղ։ Պատրաստվում են առանց յուղի մեջ տապակվելու և դառնում կրկնակի օգտակար առողջության համար։Այսպես նաև ժամանակ կխնայեք, պետք չէ կանգնել գազօջախի մոտ և հետևել գործընթացին:Այս կոտլետները կարելի է տալ և՛ երեխաներին,և՛ տարեցներին։ Առաջարկում ենք կարդալ բաղադրատոմսը և իմանալ,թե ինչպես հավի աղացած մսով պատրաստել կոտլետ ջեռոցում։

Բաղադրությունը.

* Հավի աղացած միս-700-800 գ.

* Սոխ-2-3 հատ

* Սպիտակ հաց-100 գրամ

* Կաթ-100 մլ

* Թթվասեր-3-4 գդալ

* Տոմատի մածուկ-1,5-2 գդալ

* Աղ

* Սև և կարմիր աղացած պղպեղներ

* խմելի-սունելի

Բլենդերով հարել հացը, կաթը, և սոխը ։ Ստացված զանգվածը ավելացնել հավի ֆարշի վրա,համեմել աղով,սև և կարմիր պղպեղներով, խառնել:Ջեռոցի ամանը պատել բուսայուղով։Ձեռքերը խոնավացնել և ձևավորել գեղեցիկ ու կոկիկ կոտլետներ:Թխել 20 րոպե, 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Սոուսի համար տոմատի մածուկը և թթվասերը խառնել, ավելացնել խմելի սունելին, սև պղպեղը : Եթե պինդ ստացվիէ,կարելի է մի քիչ ջուր ավելացնել:Պատրաստված սոուսը լցնել կոտլետների վրա և ևս 20-25 րոպե թողնել ջեռոցում:Կոտլետները շատ ախորժելի տեսք են ունենում ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!