Պրեմիերա Բրյունետից․ երգում օգտագործվել են Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ

Ինչպես արդեն գիտեն բոլորը՝ Հայաստանն այս տարի Եվրոպայում կներկայացնի Բրյունետը։ Նա սկսնակ երգչուհի է, երիտասարդ և շատ տաղանդավոր։

Երիտասարդ երգչուհին ոչ միայն երգեր  է կատարում, այլև գրում է երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը։ Նրա բոլոր երգերը յուրօրինակ են և բոլորն էլ սիրվել են նրա երկրպագուների կողմից։ Եվրատեսիլյան երգի հեղինակը նույնպես Բրյունետն է։ Այն արդեն ներկայացված է և հրաշալի ստեղծագործություն է։

Հայաստանի սահմաններից դուրս երգը նույնպես հավանել են։ Բրյունետը աշխատանքային բուռն շրջանում է գտնվում։ Երգչուհի զբաղված է ոչ միայն եվրատեսիլյան անցուդարձով, նախապատրաստական աշխատանքներով, այլև նոր երգերի ստեղծմամբ։

Եվ ահա Բրյունետը երեկ ներկայացրել է իր նոր երգի պրեմիերան։ Այն վերնագրված է՝ Դիմակ։ Երգը դուետ է։ Երգչուհին նոր ստեղծագործությունը կատարում է Kami Friends-ի հետ։ Ստեղծագործության մեջ օգտագործվել են Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ․ Սայաթ-Նովայի «Էսօր իմ եարին տեսայ» բանաստեղծությունից տողեր և Կոմիտասի՝ «Յար ջան, արի» երգից։

Երգը բավականին գրավիչ է, գեղեցիկ և ականջահաճո։ Այն կարող եք վայելել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: