Ռազմիկ Ամյանը երկար դադարից հետո նոր ստեղծագործությամբ է հանդես եկել և անակնկալ մատուցել երկրպագուներին։ Նա հանդես է եկել զուգերգով։ Նոր ստեղծագործությունը նա կատարում է երգչուհի Տաթև Ասատրյանի հետ։
Այն կոչվում է՝ Իմ սրտի այգին է կանաչել։ Երգը ստացված է։ Այս գեղեցիկ աշխատանքի երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը պատկանում են հենց Ռազմիկ Ամյանին, ռեժիսորը Սուրեն Կարտաշյանն է։
Ստեղծագործությունը սիրո մասին է, երկու սիրահար սրտերի մասին, ովքեր ուղղակի հիանում ու վայելում են միմյանց և կյանքի ողջ իմաստը միմյանց հոգիների մեջ տեսնում։
«Իմ սրտի այգին է կանաչել, երբ որ սիրտս քեզ է ճանաչել ու քանի դեռ կամ, սերս քեզ կտամ, որ երբեք քո կարոտից չլամ»,- հնչում են երգի բառերում։ Երկրպագուների կողմից այն մեծ ջերմությամբ է ընդունվել։
Ստորև առաջարկում ենք դիտել նրանց նոր աշխատանքը և մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով և գնահատականով։