Սիրված երգիչ Արամեն աշխատանքային ակտիվ գործունեություն է ծավալում՝ համերգներ, շրջագայություններ, տարաբնույթ միջոցառումներ և, իհարկե, նոր ստեղծագործություններ։
Երգիչը, ինչպես որ խոսատցել էր, նոր երգ է ներկայացրել։ Պրեմիերան կայացել է երեկ՝ երեկոյան։ Նոր ստեղծագործությունը Արամեն վերնագրել է՝ Պապ ջան։ Այն, ինչպես որ կարելի էր ենթադրել նոր ստեղծագործության վերնագրից, նվիրված է հայրերին։
Երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը պատկանում է Սերգեյ Կարինյանին։ «Ինչքան բարի սիրտ ունես, պա՛պ ջան, չես թողել, որ փշոտ լինի ճամփան։
Շնորհակալ եմ քեզ, որ տվել ես ինձ կյանք ապրելու»,- հնչում են երգի բառերում։ Այս ստեղծագործության մեջ յուրաքանչյուրը կգտնի իր հոգուն հարազատ և իր ծնողին հատուկ բառեր։
Ինքը՝ երգիչը, երգը որակել է որպես՝ բարի երգ և երկրպագուներին այն ներկայացնելիս՝ հենց այդպես էլ նշել է՝ առաջիկայում կներկայացնեմ նոր, բարի երգի պրեմիերա։ Այն առաջարկում ենք վայելել ստորև։