Պրեմիերա․ Հայկոյի «Խոստովանություն» երգը՝ Ներսես Ավետիսյանի կատարմամբ․ անչափ զգացմունքային կատարում․ տեսանյութ

Դերասան Ներսես Ավետիսյանը հանրության շրջանում ճանաչվեց  հայկական արտադրության նոր ֆիլմերից։ Դերասանը խաղացել է «Երջանկության մեխանիկա», «Պատվի համար» և «Անատոլիական պատմություն» հեուստասերիալներում։

Դերասանը իրեն բաժին ընկած դերերը հրաշալի է կերտել, որի արդյունքում էլ սիրվել է։ Այսօր նա  պրեմիերա է ներկայացրել։ Կատարել է Հայկոյի երգացանկից «Խոստովանություն» ստեղծագործությունը։

Այս երգի երաժշտությւոնը պատկանում է Հայկոյին, խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը։

Այս գեղեցիկ ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ ենք լսել հենց Հայկոյի կատարմամբ և վայելել արտիստի անզուգական կատարումը։ Եվ ահա Ներսես Ավետիսյանը ներկայացրել է այս երգը իր կատարմամբ։ Նա հանրայնացրել մի տեսահոլովակ, որտեղ նկարահանված է ինքը և կատարում է Հայկոյի ստեղծագործությունը։

Ներսես Ավետիսյանը հրաշալի է մատուցել երգը և անչափ գեղեցիկ է կատարում։ Օգտատերերը նույնպես այն հավանել են և կարծել, որ Հայկոյին նույնպես դուր կգար այս երգի կատարումը Ներսես Ավետիսյանի կատարմամբ։ Տեսահոլովակը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!