Պրեմիերա․ Կարո Այրումյանից «Տարիներ»

Ամերիկաբնակ Կարո Այրումյանն իր ներկայացրած գեղեցիկ, ռիթմիկ ու մեղեդային երաժշտական գործերով արդեն իսկ հասցրել է սիրվել շատերի կողմից և երկրպագուների կայուն հարթակ ձևավորել։

Նա, իր ընտանիքի անդամների հետ հայրենիքից հեռու գտնվելով, շարունակում է ստեղծագործել հայերեն և ներկայանալ հենց հայ լսարանի համար։ Կարոյի ներկայացրած նոր ստեղծագործության վերնագիրն է «Տարիներ»։ Երգի թեմատիկան սերն է։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Հասմիկ Մելքոնյանը, ով Կարոյի մայրիկն է։ Երգը նվիրված է Համլետ Մարտիրոսյանին և Գոհար Միրզոյանին։

Երգում խոսվում է տարիների փորձությունների միջով անցած երկու սիրող սրտերի ջերմ ու անանց զգացողությունների մասին, որոնց շնորհիվ բացվել են կյանքի բազում դռներ։

Երգն արդեն իսկ հասցրել է սիրվել ունկնդիրների կողմից՝ արժանանալով ջերմ ու դրական արձագանքների։

Կարո Այրումյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով ձեր կարծիքն ու տպավորությունը երգի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: