Գարիկն ու Սոնան իրենց յուրօրինակ արվեստով թաթախված հերթական ստեղծագործությունն են ներկայացրել։ Նորությունն ուղղակի հիացրել է երկրպագուներին։
Երգը կոչվում է «Դատարկ»։ Անզուգական ստեղծագործության երաժշտության և խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։ Դե իսկ երգը կատարում է թավշյա ձայնով Սոնան։
Տեսահոլովակում երևում է նաև Գարիկը, ով ապահովում է երաժշտական կողմը։ Թիմի հետ այս անգամ համագործակցել Ֆելիքսը, ով իր ռեպային հատվածով ասես համեմում է երգը։ Տեսահոլովակում ամեն բան կապկպված է պարաններով։
Երգը կիսատ սիրո մասին է։ «Բույրը քո դեռ մնացել է ու կարող է հիացնել։ Պոչատ մտքեր, իզուր հույզեր․․․Դատածներ ու ներածներ, փչած սերը պայթելու էր մեզ էլ հետը վերացներ։ Եթե չկա պարան, ինչն ենք փորձում քարկապել։ Դատարկ էջեր դառանք հեռու, օտար, անտարբեր…»,- հնչում է երգի բառերում։
Իսկ այս հրաշալի և խոր իմաստով լի աշխատանքն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։