Վառ գույներով, մի նոր ամառային տեսահոլովակ էլ թողարկել են Արսեն և Ահարոն Ալչանգյան եղբայրները։ Նրանք ռուստաստանաբնակ են։ Տեսահոլովակը դժվար թե նկարահանված լինի Հայաստանում։ Ամեն դեպքում, տեսահոլովակը արթնացնում է միայն բարի և ուրախ հույզեր։
Երգը, ինչպես բազմաթիվ երգեր, որոնք կատարում են մեր երգիչները ճնշող մեծամասնությունը սիրո մասին է։ Սիրո թե ինչպես մեկը՝ սիրեցյալը կարող է դառնա մի ամբողջ աշխարհ ողջ աշխարհում։ Երգն ունի հենց այդպիսի վերնագիր՝ “Աշխարհում մի աշխարհ ես”։ Երգը որևէ լուրջ հայտ չի ներկայացնում, այլ հարսանիքների, քեֆ-ուրախություններում պարելու, զվարճանալու համար ընտիր է։
Տեսահոլովակում որևէ պատմություն, սյուժետային զարգացումները բացակայում են, բայց թե այնպես այն հաճելի է աչքի համար։ Ընդհանրապես, տեխնիկայի առկայությունը և դրա հասանելիությունը թույլ է տալիս որակյալ կլիպեր նկարել, ինչից օգտվում են նաև երգիչների մեծ մասը։
Տեսահոլովակում տեսնում ենք գեղեցիկ քաղաքային տեսարաններ, բնության տեսարաններ, մեքենայի ընթացք, Արսենին և Ահարոնին նրանց քնարական հերոսներին երկու գեղեցկուհիների հետ, որոնք աշխարհում մի աշխարհ են։ Երանի թե, կյանքում էլ լիներ ամեն ինչ այդքան պարզ ու գեղեցիկ։