Պուտինի արձագանքը, երբ բաց դասի ընթացքում աշակերտն ուղղեց նրա սխալը․ տեսանյութ

Այսօր դպրության օրն է և գրեթե բոլոր երկրներում այսօր վերսկսում են դասերը։ Ռուսաստանում գեղեցիկ ավանդույթ է դարձել երկրի նախագահի հանդիպումը աշակերտների հետ։

Այն կազմակերպվում է որպես բաց դաս, որի ժամանակ սովորողները նախագահի հետ զրուցում են տարաբնույթ թեմաների մասին և հնարավորություն ունենում ուղղել իրենց հետաքրքրող հարցերը երկրի նախագահին։

Այս տարին բացառություն չի եղել և չնայած այն բանին, որ համաճարակով պայմանավորված բազմաթիվ միջոցառումներ չեղարկվում են, այնուամենայնիվ, ավանդույթը չի խաթարվել և նախագաի հետ հանդիպումն իրականացել է։ Հանդիպման ժամանակ  ուշագրավ դրվագ է տեղի ունեցել։

Պուտինը Հյուսիսային պատերազմի մասին խոսելիս՝ նշել է, որ այն տևել է յոթ տարի։ Աշակերտներից մեկը ներողություն է խնդրել և ուղղել ՌԴ նախագահի սխալը և պատմել պատմական մանրամասները։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ուղղման համար և համաձայնել բանիմաց աշակերտի հետ։ Տեսանյութը լայն տարածում է գտել։ Բազմաթիվ օգտատերեր հիացել են աշակերտի գիտելիքներով և համարձակությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: