«Պուտինը որոշել է իր հետ կործանել ոչ միայն Ուկրաինան, ոչ միայն Ռուսաստանը, այլև աշխարհը: Դատելով…»

Նարինե Մկրտչյանը, անդրադառնալով ռուսաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, իր հարթակում գրում է հետևյալը․

«Պուտինը կարող է ամեն օր ուկրիանական մի քաղաք ջնջել երկրի երեսից, կարող է հողին հավասարեցնել ողջ Ուկրաինան, uպանել կամ վտարանդիության մատնել ուկրաինացիներին, բայց Պուտինն ավելի արագ կործանում է Ռուսաստանը:

Ռուսական ռուբլին վերածվում է անարժեք թղթի, հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել, կորցնում են իրենց խնայողությունները, սնանկանում, Արևմուտքում ռուս շարքային քաղաքացին անգամ սկսել է ընկալվել որպես օտար ու թշնամի, ՌԴ քաղաքացիները uպանվում են խելացնոր պատերազմում, Ռուսաստանից, հնարավորության դեպքում, հեռանում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ռուսաստանը դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից: Պուտինը որոշել է իր հետ կործանել ոչ միայն Ուկրաինան, ոչ միայն Ռուսաստանը, այլև աշխարհը:

Դատելով նրա վճռականությունից և խելացնորության աստիճանից՝ աշխարհի կործանումն արագորեն մոտենում է»,- իր գրառումը եզրափակում է Նարինե Մկրտչյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!