Հուլիսի 1-ին Ռուսաստանում տեղի ունեցան ընտրություններ սահմանադրական կարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։
Ռուսական իշխանությունները ամեն բան արեցին,որ նույնիսկ այս ծանր պայմաններում ընտրությունները տեղի ունենան,որովհետև Պուտինը և իր կառավարությունը շատ լավ ընկալում էին,որ ճգնաժամը վերջնական կզրոյացնի իրենց վարկանիշը։ Իսկ փոփոխություններ անելով, նրան կունենան կանաչ քարտ՝ ղեկավարելու համար։
Համավարակը նաև լավ միջոց էր,որպեսզի կանխվեին բոլոր բողոք-ցույցերը,որոնք հաստատ մասշտաբային կլինեին,եթե կորոնավիորսային ժամանակներում չապրեինք։ Ընդդիմադիրները հիմնականում սոցիալական ցանցերն էին օգտագործում,որպես բողոքի միջոց,սակայն փաստորեն դա անօգուտ էր,որովհետև բարեփոխումներին սահմանադրական կողմ է քվեարկել Ռուսաստանի 78 տոկոսը։
Իշխանությունները իրենց քարոզարշավերը կառուցել էին բավականին գրագետ,որովհետև ընդգրկել էին այնպիսի թեմաներ,ի դեմս ԼԳԲԹ-ի համայնքի,որոնք խամրեցնում էին բուն նպատակը,իսկ նատակը այն էր,որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախկին ղեկավարած տարիները զրոյացվեն և նա նորից հնարավորություն ստանա եկիրը ղեկավարելու։
Շատ մտավորականներ էին միացել քարոզարշավին,որը ևս զայրացրել էր ընդդիմադիր կողմին։ Այս օրենքի ընդունումը հետաձգում է հնարավոր փոփոխությունները Ռուսաստանում,սա նշանակում է,որ երկիրը կշարունակի նույն ճանապարհով,որը գծում է ներկայիս ղեկավարությունը,իսկ արդյո՞ք դա ի օգուտ է ռուս ժողովրդի,սա մեծ հարցականի ներքո է։