Երգչուհի, դիզայներ և արդեն բիզնես ոլորտում մեծ առաջադիմություն ունեցող Անահիտ Սիմոնյանի ամենամեծ և կարևոր նպատակն է՝ ամեն ինչ որդու համար։
Արդեն տեղեկացրել էինք, որ օրերս դիզայների և Հայկոյի որդու՝ Արմանի տարեդարձն էր։ Անահիտ Սիմոնյանը կեսգիշերն անց արդեն սկսել էր որդուն անակնկալներ մատուցել։ Անահիտ Սիմոնյանի ընտանիքը ոչինչ չի խնայում Արմանի ուրախության ու երջանկության համար։
Նրանք ամեն բան անում են՝ միայն թե դեռահաս տղան ժպտա և լիաթոք ուրախանա։ Որդու տասներկուամյակի կապակցությամբ Անահիտ Սիմոնյանը շքեղ խնջույք էր կազմակերպել և դեռահաս որդուն տվել հնարավորություն իրեն զգալ մեծ։
Անահիտը պորտապարուհի էր հրավիրել, որն էլ հանրության կողմից քննադատության ալիք է առաջ բերել։ Բազմաթիվ օգտատերեր չեն հասկանում, թե ինչու է տասներկուամյա տղայի տարեդարձին պորտապարուհի պարում։
Սակայն այն, որ Արմանը հրաշալի տարեդարձ է ուեցել և որը մշտապես կման նրա հիշողություններում, դա փաստ է։ Ծննդյան տոնի մանրամասները ներկայացնում ենք վարը կցված տեսանյութում։