Գոհար Հովսեփյանը բոլորի ուշադրությունը սևեռում է հանրահայտ դերասան Պոնչոյի առկա խնդրի վրա։ Նա գրում է հետևյալը․ «Խնդրում եմ տարածել։ ՖԲ իմ ընկերներ՝ Լենինականի, Սպիտակի, Կիրովականի շրջաններից, մեծ խնդրանքով դիմում եմ ձեզ և արձագանքի մեծ սպասումներ ունեմ։
Վահագն Սիմոնյանը (Պոնչոն)՝ Հայաստանի մեր ճանաչված արտիստը, կյանքի դառը հարվածների արդյունքում արդեն երկրորդ ձմեռն է անցկացնում առանց կացարան և բնակվում է դրսում՝ մեքենայի մեջ։
Եթե կան մարդիկ, ովքեր ժամանակավոր տնակներից տեղափոխվել բնակվում են բնակարաններում և տնակները չեն օգտագործում, խնդրում եմ արձագանքել և տալ մեր հայրենակցին ձմեռելու համար։
Ես ավելի վաղ խնդրել էի մեր հայրենակիցներին գումարով օգնել տնակ գնելու նպատակով, սակայն արձագանքները շատ քիչ էին և հարցը մնացել է չլուծված։
Արձագանքի դեպքում կարող եմ Վահագն Սիմոնյանի (Պոնչոյի) հեռախոսահամարը տրամադրել (հավելում՝ նա ազատության մեջ է)։ Կանխավ շնորհակալ եմ»։