«Պոզները Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա՝ իհարկե, ևս մի ազգային խայտառակության ակտ գրանցելով հայ ժողովրդի վրա»

Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․ «Ծափահարություն Քոչարյանի PR թիմին, համաձայնեք՝ հեշտ գործ չէ կլիենտից կերտել միջին քյոխվայի իմիջ և միանգամայն տկլոր քաղաքական գիտակցություն արտահանել Օստանկինո՝ խայտառակ անելով միանգամից 250 մլն-անոց լսարանի առջև։

Եվ իզուր էր կլիենտը փորձում ռուսալեզությամբ ցրել Պոզների այն տպավորությունը, որի մասին մարդն առնվազն երկու անգամ ակնարկեց, թե գործ ունի ստախոսության կլասիկայի հետ։ Քոչարյանին ոչ միայն չէին նախապատրաստել լրագրության մեջ շուն կուլ տվող լրագրողի հետ արժանապատիվ զրույցին, այլև դավադրաբար «մոռացել» էին զգուշացնել, որ իր զրուցակիցը ռուս չէ, իր հայրենիքը Ռուսաստանը չէ, ավելին, հարյուրավոր հարցազրույցներում նա չի խորշել իր զզվանքը արտահայտել ռուսական կայսերական ցինիզմից։

Սովորաբար, պրոֆեսիոնալ մեկը, հաղորդման կեսից մոռանում է վճարված փողի մասին և մասնագիտական թասիբը գետնում է նախնական ցանկացած պայմանավորվածություն։ Պոզները, չնայած տարիքից բխող ծերուկի մարազմատիկ վարքին, ամեն դեպքում՝ գերպրոֆեսիոնալ է և հենց առաջին հարցով ցույց տվեց, որ իր դեպքում «բյուջետը սյուժետ չէ»։

Եվ նա Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա՝ իհարկե, ևս մի ազգային խայտառակության ակտ գրանցելով հայ ժողովրդի վրա։ Պոզները հաշված րոպեներում հաջողացրեց ցույց տալ իր զոհի բոլոր պակասությունները՝ ինքնիշխան երկրի առաջնորդական որևէ հատկանիշի բացակայությունը, այդ երկրի քաղաքակրթական կշռին անհաղորդ լինելը, քաղաքական վարքաբանության, արդիական մտածողության իսպառ բացակայությունը, որն ասես։

Չէ, Պոզները ձեզ մահացու է, դուք դուրս մի եկեք Անժելայի Հայելու միջից»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!