Բոլորս էլ գիտենք, որ պիցցան ծագել է Իտալիայում և այս համեղ և հագեցնող ուտեստի հայրենիքը Իտալիան է՝ կոլորիտային ու պատմական հինավուրց այս երկիրը։ Պիցցան, սակայն, այնքան մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, որ յուրաքանչյուր ոք կարողանում է այն փոփոխել կամ ամբողջովին ստեղծել նորը՝ հաշվի առնելով սեփական նախընտրությունները։
Կազմվածքին հետևողները այս համեղ ուտեստից ստիպված են հրաժարվել խմորի պատճառով, բայց այսօր ներկայացնում ենք պիցցայի մի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել առանց խմորի։ Խմորի փոխարեն կկիրառենք միայն բանջարեղեն։
Եվ այսպես, սկսենք․ նախապատրաստեք հետևյալը՝
Դդմիկ՝ քերած — 3 բաժ․
Աղ — 1 թ.գ.
2 հավկիթ
Փխրեցուցիչ — ½ թ.գ.
Ալյուր — ⅓ բաժ․
Պանիր՝ քերած — ½ բաժ․ + 1 բաժ․՝ վրան լցնելու համար
Լոլիկ՝ շերտատած
Թարմ ռեհան
Դդմիկի վրա աղ անել և15 ր թողնել, որպեսզի ջուրը քամվի։ Տեղափոխել մեծ տարայի մեջ, ավելացնել հավկիթը, փխրեցուցիչը, ալյուրը և պանիրը, միախառնել։ Յուղաթղթով ծածկած տապակի մեջ շրջանաձև լցնել 30սմ տրամագծով, եփել ջեռոցում 10 ր՝ 210°֊ում։
Հանել ջեռոցից, թողնել 10 ր հովանա, վրան դասավորել լոլիկի շերտերը, լցնել քերած պանիրը, եփել ջեռոցում ևս 15 ր՝ 170°֊ում։ Մատուցել ռեհանով։