Երբևէ 10 րոպեում պիցցա պատրաստե՞լ եք։ Եթե ոչ, կարող եք փորձել։ Այն պակաս համեղ չի ստացվում, քան ավելի երկար ժամանակ պատրաստվող պիցցաները։
Բաղադրիչներ՝
4 ճ/գ թթվասեր,
4 ճ/գ մայոնեզ,
2 հավկիթ,
9 ճ/գ ալյուր,
պանիր։
Խմորը կստացվի թթվասերի նման հեղուկ։ Այն լցնել ձիթապատ տապակայի վրա, իսկ վրայից շարել ցանկացած մթերք (լոլիկ, երշիկ, մարինացված վարունգ, ձիթապտուղ և այլն)։
Մայոնեզ լցնել և պանրի հաստ շերտով պատել։
Տապական դնել գազօջախին մի քանի րոպե՝ մարմանդ կրակի վրա։
Տապական ծածկել։
Երբ պանիրը հալչի, պիցցան պատրաստ է։
Ահա և պիցցան արագ և հեշտությամբ պատրաստելու բաղադրատոմսը։ Փորձեք և չեք զղջա։ Այն հատկապես օգտակար կարող է լինել, երբ անսպասելի հյուրեր եք ունենում։ Կարիք չի լինի երկար ժամանակով թողնել հյուրերին և անցնել նրանց հյուրասիրելու համար ուտելիք պատրաստելու գործին։ Ընդամենը 10 րոպեում կհոգաք ամեն ինչի մասին և կմիանաք նրանց՝ հաճելի զրույցը շարունակելու։