Գնել Սարգսյանն իր հերթական միացման ժամանակ տարատեսակ հարցադրումների անդրադարձին զուգահեռ կենտրոնում ունեցել է ընթացիկ ցույցերի ցրման հարցը։ Նա իր խոսքում կարևորում է այն, որ իրավիճակը պետք է կառավարվի առկա օրենքներով։
Դերասանը բավականին բարկացած է սկսել խոսքը՝ անդրադառնալով Հունաստանում արցախցի ներկայացուցչի վերջին խոսքերին։ Սրանից բացի դերասանի համար անհասկանալի և անընկալելի է ոստիկանության հանդուրժողական պահվածքը։
Գնելը համարում է, որ հարկ է հստակ գործողություններ ծավալել՝ պողոտան մաքրելու ուղղությամբ, որպեսզի հանրային կյանքը բերվի բնականոն հունի։ Նա բնական է համարում, որ որոշ ուժեր կարող են բողոքներ ունենալ, սակայն ի՞նչ եղանակով են արտահայտում այդ դժգոհությունը։
Դերասանի ուղիղ եթերի միացմանը ընթացքում միացել է Խորենը։ Խորենը երկար ժամանակ դատական գործընթաների մեջ է գտնվում։ Նրա հետ միասին էլ շարունակվել է եթերը։
Նրանք տարատեսակ հրատապ խնդիրներ են միասին քննարկել դատարանների հետ կապված։ Քննարկման ընթացքին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։