Պետք է զերծ մնանք կեղծիքներից,ասում են հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդնվելու․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությանը ասել է,որ չափորոշիչներ հրապարելուց առաջ,շահագրռիռ կողմերին ուղարկել ենք չափորոշիչների օրինակը։ Մայր աթոռին ևս ուղարկվել է։

Մենք ունենք պատկերացում կոնկրետ առարկայի մասին ու հրավիրում ենք կոնցեպտի քննարկման,մենք դրան միշտ պատրաստ ենք; Բայց պետք է հասկանանք ո՞վ է լիազոր մարմինը ու ինչ է առաջարկում։Պետք է զերծ մնանք կեղծիքներից,ասում են հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդնվելու։

Այն դասավանդվելու է հայոց պատմության առարկայի շրջանակում։ Ի՞նչու առանձնացնել եկեղեցին մեր պետությունից։ Եկեղեցու պատմությունը մեր պատմությունը չէ՞։ Մենք դաստիարակելու ենք ՀՀ քաղաքացի,որը լինելու է վերլուծող ու գիտելիքի պաշարով։ Սա է մեր կրեդոն։ Հայոց լեզվի ժամերը ևս չեն կրճատվելու,դա սուտ է։ Խարարը խոսեց թվերով։

Գործող չափորոշիչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է մայրենիի համար,նորով՝718։ Միջին դպրոցում՝850 է հնով, 893 նորով։ Ավագ դպրոցում 500 ժամ է եղել,իսկ հիմա 571։ Դպրոցները ունենալու են ընտրելու հնարավորություն ու առանձին ճանապարհ յուրաքանչյուր աշակերտի համար։ Դպրոցը կունենա հնարավորություն անհատական պլանների։ Կարևոր է,որ ուսուցչին ստեղծագործելու հնարավորություն տրվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!