Պետրոս Ղազարյանի կինը ԿԳՍՄՆ նախարա՞ր

Խոսակցություններ կան,որ Տիգրան Ավինյանից կառավարությունը դժգոհ է և նրան կփոխարինի ԿԳՍՄՆ նախարար՝ Արայիկ Հարությունյանը։ Արդեն մեկ ամսից ավել է այս լուրը կա,բայց ճշտված կամ հերքված չէ։

Եթե դիտարկենք իրադարձություննեը,գուցե և տրամաբանություն կա այդ ամենի մեջ,որովհետև խնդիրներ պարետատան պատճառով անշուշտ եղեն ել,բայց որքանով է հնարավոր,որ Արայիկ Հարությունյանը լքի ԿԳՍՄՆ պաշտոնը դժվար է ասել,որովհետև նրանից Փաշինյանը կարծես թե գոհ է։ Հետաքրքրական է մեկ այլ լուր,ըստ որի փոխնախարար, լրագրող Պետրոս Ղազարյանի կին՝ Ժաննա Անդրեասյանի թեկնածությունն է քննարկվում,որպես նախարար։

Ժաննան նոր է նշանակվել ԿԳՍՄ-ում,իսկ մինչ այս աշխատել է մեկ այլ նախարարությունում։ Առ այն,որ փոփոխություններ կլինեն համակարգերում պայմանավորված ընդդիմության ակտիվությամբ ու դրանք սաստելու երբենմն անհաջող փորձերից,դա ակնհայտ է,բայց թե ո՞ր հունով կընթանան դրանք,դեռ պարզ չէ։

Փաշինյանի կառավարությանը կադրային քաղաքականության առումով շատ են քննադատում,և գուցե այս տեղաշարժերի իմաստը դա է՝ կադրերի հարցը վերջապես լուծել ու հասկանալ օգտակարությունը տվյալ պաշտոնյայի,որովհետև թերացումներ կան,որ ոչ մի կերպ ծածկել չի լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!