Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին առիթ է դարձել, որ նոր քննարկումներ ու սկանդալներ առաջ գան։ Սերժ Սարգսյանը այդ ելույթից հետո տեղեկացրել է հանրային հարթակներին, որ մտադիր է ասվածի մասով դատական գործ հարուցել Խ․ Սուքիասյանի դեմ։
Այսօր Խ․ Սուքիասյանը հայտնել է, որ ինքն էլ ունի փաստաբաններ և պատրաստ է ներքաշվել դատական գործերի մեջ, եթե դրա կարիքը կա։
Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ Խ․ Սուքիասյանն ասել է, որ ինքը հստակ դեպք գիտի, որ ուղղաթիռը հատուկ հրահանգով եկել ու պարկերով անհրաժեշտ գումարն է տարել նշված վայրերից, որ վճարեն խաղատներում տանուլ տված գումարները։
Խ․ Սուքիասյանը անուններով է խոսում, ասում է, թե ով ինչով է զբաղվել տարիներ առաջ Ս․ Սարգսյանի կառավարման տարիներին։
Խ․ Սուքիասյանը խոսում է կեղեքողների մասին։ Նրա խոսքի այլ ուշագրավ մանրամասներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։