Կարինեն հինգ տարի առաջ կալանավորվել ու մեղադրվել է պետական դավաճանության համար։ Ինքը՝ Կարինեն, դա մեծ խարան է համարում իր համար և մտադիր է ամեն գնով ապացուցել, որ ինքը մեղավոր չէ։
Կարինեն տարիներ առաջ Թուրքիա մեկնելու որոշում է կայացրել։ Իր տղաներից մեկի հետ այնտեղ սկսել է աշխատել։ Տուն է վարձակալել, հետո ծանոթ համերկրացի գտել, ում հետ սկսել է շփվել։
Շուտով համերկրացու միջոցով Կարինեն ծանոթացել է Արմանի հետ։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել։ Արմանը սկսել է հետաքրքրվել Կարինեի երեխաների, մասնավորապես զինվորական տղայի կյանքով։
Կարծելով, թե իր տղայի հետ Արմանը ուզում է խոսել իրենց փոխհարաբերությունների մասին, Կարինեն ինքն է տղայի անունից նամակագրություն վարել Արմանի հետ, իսկ Արմանը հետաքրքրվել է հայկական բանակի տեղեկություններով։
Կարինեն պատասխանել է Արմանի հարցումներին տղայի անունից։ Այս պատմության այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։