Պե՞տք է արդյոք պատվաստվելուց առաջ հետազոտվել. պատասխանում է հայտնի բժիշկ Դավիթ Պետրոսյանը

Հանրահայտ բժիշկ Դավիթ Պետրոսյանը շատ հաճախ է պարզաբանող ելույթներ ունենում՝ ներկայացնելով պատվաստման մասին մասնագիտական այն տեղեկությունները, որոնք հուզում են մարդկանց։ Շատերի համար պատվաստման գնալու առաջնային հարցերից մեկն էլ հետազոտության խնդիրն է։

Շատերն են հետաքրքրվում, թե արժե՞ արդյոք հետազոտական որոշակի գորընթացի միջով անցնել, եթե պատրաստվում են պատվաստվել։ Բժշկի կարծիքով դա այնքան էլ անհրաժեշտ չէ, եթե մարդն իրեն լավ է զգում։

Նա ասում է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության, ինքնազգացողության լավ լինելու դեպքում հետազոտության դիմելը ժամանակի և դրամի անիմաստ կորուստ է լինելու, քանի որ մարդը գումարի դիմաց անցնելու է տարատեսակ հետազոտությունների միջով, իսկ արդյունքում գալու են նորմալ պատասխաններ։

Միևնույն ժամանակ բժիշկը նշում է, որ նախապատվաստման անհրաժեշտ հետազոտություններից է ճնշման չափումը, պուլսի ստուգումը, ինչպես նաև ջերմության չափումը։


Բժիշկ Դավիթի կարևոր խորհուրդներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: