Պարում է Աշոտ Ղազարյանը․ ահա թե որտեղ է հայտնվել հայտնի արտիստը․ տեսանյութ

Այս օրերին հանրահայտ ու սիրելի դերասան Աշոտ Ղազարյանը տիկնոջ հետ գտնվում է Ամերիկայում։ Այնտեղ դերասանը հանդիպումներ է ունենում տեղի մի շարք հայազգի ներկայացուցիչների հետ։ Դերասանի սոցհարթակում տեղ են գտնում կադրեր, որոնցում երևում են Աշոտ Ղազարյանի հանդիպումները և նրա անցկացրած ժամանցի մասին տեղեկություններ։

 

 

Դերասանը նաև մշակութային այցեր է ունենում։ Նա վերջերս այցելել է Ամերիկայում գործող պարային դպրոցներից մեկը՝ Գևորգյան պարային ստուդիա՝ իր ներկայությամբ տոնական և լավ տրամադրություն հաղորդելով ներկա պարողներին։

 

Առկա է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Աշոտ Ղազարյանը պարում պարողների հետ միասին։ Նրանք հայկական ավանդական պարեր են պարում՝ ոգևորոելով իրար։ Ինչ խոսք, դերասանի ոգևորության պատճառներից մեկն էլ այն է, որ նա արտերկրում հայկական մշակութային վայրում է գտնվում։

 

Ամերիկյան միջավայրում ստեղծված հայկական պարային դպրոցում Ա․ Ղազարյանի պարը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!