Պարում է Աննա Հակոբյանը․ ահա թե ում հետ և ինչ առիթով․ տեսանյութ

Աննա Հակոբյանը շարունակում է այցելությունները կարիքավորներին, զրուցում նրանց հուզող թեմաների շուրջ և կիսում խնդիրները։ Վարչապետի տիկինն այցելել է աուտիզմով հիվանդ երեխաներին։

Հակոբյանը նշում է, որ այցելությունը կապված է հիվանդության իրազեկման միջազգային օրվան ընդառաջ։ Նա հանրայնացրել է տեսանյութ և աուտիզմով տառապող երեխաների լուսանկարները և կից գրառման մեջ նշել՝ իրավունք է ստացել մի փոքր ժամանակով գտնվել նրանց աշխարհում։

Այցելության շրջանակում հետաքրքիր ժամանակ են ունեցել․ նկարել են, երգել և պարել միասին։ Հակոբյանն այս մասին գրել է՝ լուսանկարվել են Դավիթի և Մարիամի հետ։ «Միասին երգեցինք, նկարեցինք, հաղորդակցվեցինք։

Կարճ ժամանակով ինձ իրենց աշխարհում լինելու իրավունք տվեցին»,- գրել է վարչապետի կինհը։ Հրապարակման մեկնաբանությունների դաշտում հազարավոր օգտատերեր գոհունակություն են հայտնել վարչապետի տիկնոջ նման վերաբերմունքից, գովեստի խոսքեր հղել և ջերմ մաղթանքներով հանդես եկել։


Օգտատերերը անկեղծ ցանկություն են հայտնել, որպեսզի պաշտոնյաների կանայք ընդգրկվեն նման աշխատանքներում։ Այդ դեպքում կարիքավորները (ֆինանսական, թե առողջական) միայնակ չեն զգա իրենց։ Վերոնշյալ այցելության մասին տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!