Հայկական խնջույքները և հացկերույթներն առանձնակի ուրախությամբ են անցնում։ Քեֆ ուրախություններին հատուկ ակնածանքով են նայում օտարերկրացիները։
Այո՛, նրանք խնջույքներ նույնպես ունենում են, բայց հայկական ուրախությունը բոլորն են հավանում, քանի որ դրանք ի սրտե են լինում և չափազանց անկեղծ։ Այս նյութում ներկայացնում ենք հայկական ուրախ առիթից մի հատված, որտեղ պապը և թոռը լիաթոք ուրախանում են։
Նրանք ինքնամոռաց պարում են, իսկ հյուրերն ուղղակի չեն կարողանում թաքցնել հիացմունքը և հիացական ժպիտները, ծափահարություններն ուղղում են հարազատներին։ Գագիկ Կարապետյանները պարում են և հիացնում բոլորին։ Ընտանեկան այդ տեսանյութը համացանցում տարածում է գտել և հիացրել շատերին։
Օգտատերերը համացանցային տարբեր հարթակներում կիսվել և մեկնաբանություններ են գրել, հիացել պապ ու թոռան պարով։ Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկել։
Տղան պապիկի կրկնօրինակ է՝ թեկուզև պարելու տեսանկյունից։ Կրտսեր և ավագ Գագիկ Կարապետյանները պարելու մեծ տաղանդ ունեն։ Տեսանյութը՝ կից։