Արթուր Գրիգորյանի հետ կապված հուշերով հանրային դեմքերը շարունակում են կիսվել և փորձում են հոգուն պատած տխրությունը մեղմել սոցհարթակում՝ կիսվելով, պատմելով և ներկայացնելով իրական Գրիգորիչին, ով իսկապես հարգանքի արժանի անձնավորություն է։
Կոմպոզիտորը մեծ և անգնահատելի ներդրում ունեցավ հայ երգարվեստում։ Րոպեներ առաջ մի գեղեցիկ, հուզիչ և հիշողություններով լեցուն տեսանյութ է հանրայնացրել Նազենի Հովյաննիսյանը։
Հաղորդավարուհին, դերասանուհին պարում է Արթուր Գրիգորյանի հետ։ Նրանք հրաշալի տեսք ունեն։ Նրանք գտնվում են խնջույքի, որը Օջախ ռեստորանային համալիրում է կայացել։ Տեսանյութից կարելի է դատել, որ նրանք հրաշալի ժամանակ են անցկացրել, ինչպես որ ներկայացնում է Նազենին կից գրառման մեջ։
Նազենին և Գրիգորիչը պարում են Սոնայի կատարման ներքո։ Նազենին տեսանյութին կից գրել է․ «Ուղիղ 6 տարի առաջ էր… Միշտ երիտասարդ և եռանդով լի Արթուր Գրիգորիչը։
Իր պաշտելի Ընտանիքն էր, հեքիաթային Կայան՝ թոռնուհին և սիրելի ընկերները։ Վեց տարի առաջ ուրիշ հայացքով էինք և խաղաղ սրտով: Սիրուն աշխարհով մեր Գրիգորիչը»։ Տեսանյութը՝ կից։