Աստղաբան Լյուսյա Հակոբյանը հայտնվել է շատ ծանր վիճակում։ Նա միակ հույսի ակնկալիքով դիմում է վարչապետին՝ հիշեցնելով, թե ինչպես է ինքն արտահայտվել միշտ նրա հասցեին։
Լ․ Հակոբյանի ընտանիքը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ նրան իր երեխաների, թոռների հետ միասին դուրս են հանում տնից։ Լ․ Հակոբյանը դժգոհում է դատական համակրգի սխալ որոշումից։
Նա հորդորում է վերանայել գործող օրենքները, որոնք ժամանակին ընդունել են Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը։ Նա դա անվանում է վաշխառու օրենսդրություն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են դատարկում Լ․ Հակոբյանի տունը, սակայն նա նշում է, որ ինքն ապրելու տեղ չունի։ Նրա ընկերները սիրով կընդունեն նրան, սակայն մինչև երբ կարող է ուրիշի տանը մնալ։
Լ․ Հակոբյանը դժգոհում է հարկադիր կառույցի ներկայացուցիչների անողոք վերաբերմունքից՝ պատմելով, թե ինչ վատ վիճակում է նա եղել, բայց անտարբերության է մատնվել։ Տունը դրված է աճուրդի բավականին էժան գնով։