Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Եթե չեմ սխալվում, Ավգուստ Բաբելն է ասել. «Եթե թշնամիդ քեզ գովում է, ուրեմն պիտի մտածես, թե ինչ սխալ ես գործել»։ Տրամաբանորեն շարունակելով այս միտքը, կարող ենք հետևություն անել, որ եթե թշնամիդ քեզ հայհոյում է, ուրեմն ամեն ինչ ճիշտ ես անում։ Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր։ Օր-օրի ավելանում են քննադատության տակ արվող վայրահաչոցները նոր իշխանությունների և հատկապես վարչապետի հասցեին։
Վայրահաչողներն էլ նրանք են, որ հեղափոխությունից անմիջապես հետո, վախից մկան ծակը հազար թումանով էին առել ու ծպտուն չէին հանում`տակները թրջած սպասելով, թե երբ է հեղափոխության ալիքը իրենց սրբելու։ Բայց քանի որ այն մեր սպասածից ավելի թավշյա եղավ, այս տակը թրջածները սկզբում վախվորած, իսկ հետո կամաց-կամաց ավելի սրտովացան ու այսօր, հանրահայտ մուլտֆիլմի հերոսի նման «Озверин» խմած, մեյդան են ընկել ու իրենց հերոս-խեռոս են երևակայում։
Լսում ես սրանց և ուզում ես հասկանալ, թե մարմնի ո՞ր մասով են մտածում։Եթե ուղեղով, ուրեմն այդ ուղեղը հարթ ու ողորկ է իրենց հետույքների նման և ի վիճակի չէ առողջ մտքեր ծնել։ Դրա ամենավառ ապացույցները կարող ենք տեսնել, հետևելով այդ մարդանմանների ֆեյսբուքյան էջերին, աջուձախ արվող տխմար հայտարարություններին ու կոչերին, փրփրաբերան վայրահաչին, սպառնալիքներին և հայհոյանքներին։ Այստեղից պետք է հետևություն անել, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ճանապարհով։
Հ.Գ. Որպեսզի այս խոսքս չընկալվի որպես գովք, հավելեմ` պարոն վարչապետ, ամեն ինչ չէ, որ ճիշտ ու ժամանակին է արվում և դրա հիմնական պատճառը կադրային քաղաքականությունում թույլտրված սխալներն են։ Ճիշտ է, ժողովրդի ճնշող մասը քեզ հետ է, բայց կադրային առումով թիկունքդ թույլ է։ Մտածիր։ Թե մի փորձանք գա, դրանից կգա…