Պարոն Վանեցյան, գերիներին կարող եք ազատել՝ ազատեք. սակարկու՞մ եք հետներս. Սերգեյ Դանիելյան

Սերգեյ Դանիելյանը, անդրադառնալով Ա․ Վանեցյանի վերջին հայտնի հայտարարությանը, բարկացած եթեր է մտել և քննադատական մտքեր հնչեցրել ասվածի առիթով։ Դերասանին առհասարակ ապշեցնում է այն մոտեցումը, որ հիմա դրսևորում են քաղաքական ներկա ու նախկին գործիչները։

Նա փաստում է, որ ներկայիս իրավիճակի պատճառով քաղաքական դաշտ չի արող ձևավորվել և չի ձևավորվում։ Քանի դեռ կան գումարի հաշվին ընդդիմադիր ցույցեր կազմակերպողներ, և իշխանության գլխին մնում են ներկայիս իշխանավորները, խելացի, բայց գումար չունեցող անձանց ձայնը լսելի չի։

Ս․ Դանիելյանը դիմում է Ա․ Վանեցյանին՝ հարցնելով, թե ինչու չի լուծում գերիների հարցը, եթե, ինչպես հայտարարում է, օրերի հարց է իր համար։ Մի՞թե նա համարձակվում է այդ զգայուն հարցի առնչությամբ սակարկել։


Նա այդ իրավիճակը համեմատում է փողոցային էժանագին շուկայի հետ։ Դերասանի քննադատական ու բարկացած անդրադարձը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: