«Պարո՛ն Պետրոսյան, ձեր տանը չեք, և սա ձեր հայաթը չի․ եթե ուզում եք գոռալով, եկեք դուրս գանք, ձեզանից ավելի բարձր գոռամ»․ վիճաբանություն ԱԺ նիստին․տեսանյութ

ԱԺ նիստերը գրեթե միշտ ուղեկցվում են վիճաբանությմուններով։ Քննարկումների ժամանակ տարակարծությունները աղմկոտ են բարձրաձայնվում։ Այսօրվա նիստը նույնպես ընթացավ վիճաբանությամբ։ Մասնակիցները  իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու անկախ պատգամավոր Գևորգ  Պետրոսյանն են եղել։

Վիճաբանությունը ծագել է Սիսակ Գաբրիելյանի ելույթի ժամանակ։ Նոր օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում պատգամավորը հարակից զեկույց էր ներկայացնում։ Գևորգ Պետրոսյանը ընդհատեց նրան՝ տեղից բղավելով։

Արարատ Միրզոյանը միջամտեց և հորդորեց չխանգարել և ավելորդ աղմուկ չբարձրացնել, լռություն պահպանել։ Միրզոյանի հորդորից հետո Սիսակ Գաբրիելյանը կրկին խոսեց և Գևորգ Պետրոսյանին խորհուրդ տվեց օրինագծին դեմ քվեարկել և  հավելեց․ «Պարոն՛ Պետրոսյան, ձեր տանը չեք, և սա ձեր հայաթը չի։

Եթե ուզում եք գոռալով, եկեք դուրս գանք, ձեզանից ավելի բարձր գոռամ»։ Այնուհետև Սիսակ Գաբրիելյանը ներողություն է խնդրել աշակերտներից տեղի ունեցած միջադեպից, որին ստիպված նրանք ականատես եղան։

Աշակերտները դահլիճում էին գտնվում Ազգային Ժողովի բաց դռների շրջանակներում։ Վիճաբանության վերաբերյալ տեսանյութը ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!