Ահա և սալորաչրով պատրաստված աղանդեր։ Վերցրե՛ք բաղադրատոմսը։
Աղանդերը պատրաստելու համար խոհանոցում պետք է ունենաք 200գ․ սառեցված կարագ, 1թ/գ կակաո, 300գ․ ալյուր, 150գ․ շաքարավազ։
Կարկանդակն ունի նաև միջուկ։ Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է մածուկանման կանթաշոռ՝ 300գ․, 2 հավկիթ, կրացված սոդա՝ 0․5 թ/գ, թթվասեր՝ 2 ճ/գ, շաքարավազ՝ 3-4 ճ/գ, մանրաձավար՝ 1 ճ/գ, սալորաչրի կույտ, հալեցված շոկոլադ՝ թխվածքի արտաքին տեսքի համար։
Ալյուրը, կարագն ու շաքարավազը, միախառնում ենք, մանրացնում, հավելում կակաոն և խառնում։
Միջուկը ստանալու համար կաթնաշոռը միախառնում ենք շաքարավազին, մանրացնում, ավելացնում ենք սոդան, մանրաձավարը, հավկիթները, թթվասերը և սալորաչրի կտրատված կտորները։ Լավ միախառնել։
Տարայում պետք է տեղադրել խառնուրդի 1/3-ը, վերևից միջուկի կեսը, կրկին զանգվածը և այդպես շարունակ։ Վերին շերտում պետք է փշուրների զանգվածը լինի։
Պատրաստել ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո, 40-50 րոպեի ընթացքում։
Եփված կարկանդակը թողնել, որ սառչի։
Հետո զգուշորեն այն պետք է դուրս բերել տարայից և զարդարել շոկոլադով։
Հաճելի թեյախմություն։