Պարզվում է՝ մայրն է երեխային նետել գետը․ երեխան Երևանում է․ բացառիկ մանրամասներ ցնցող դեպքից

Երեկ մինչ համացանցը երախտագիտությամբ քննարկում էր երեսուներկու տարեկան ալավերդցի երիտասարդի անձնազոհ արարքը և հիանում, թե ինչպես է նա կարողացել արագ կողմնորոշվել ու փրկել փոքրիկ աղջնակի կյանքը, այսօր ոստիկանությունից ցնցող լուր է տարածվել։

Պարզվում է աղջկան գետն է նետել հենց մայր՝ խոստովանելով, որ դա արել է մի քանի մետր բարձրությունից։ Այժմ երեխան Երևանում է՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, իսկ մայրը՝ ոստիկանությունում։ Հիվանդանոցի լրատվության բաժնի պատասխանատու Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ երեխային իրենց մոտ են տեղափոխել։

Նա գրել է, որ այդ որոշումը կայացվել է՝ մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո և որոշվել է փոքրիկին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխել: Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում անմիջապես ընդունել են փոքրիկին։

«Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրաhեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,- գրել է լրագրող Գևորգ Դերձյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!