Շոկոլադե աղանդերը շատերի սիրելի աղանդերն են։ Դրանք կարելի է պատրաստել անգամ տանը։ Փորձենք պատրաստել «Շոկոլադե ֆոնդան»։
Բաղադրիչներ՝
4 ճ/գ կակաո,
50գ․ սպիտակ շոլոկադ,
200գ․ սև, 70 տոկոսանոց շոկոլադ,
200գ․ կարագ,
4 հավկիթ,
3 դեղնուց,
90գ․ բամբակե շաքար,
25գ․ ալյուր։
Վերցնել փոքրիկ տարաները և դրանց կարագ քսել, որից հետո մի փոքր կակաո շաղ տալ։
Ջրի գոլորշու վրա հալեցնել կարագը՝ սև և սպիտակ շոկոլադների հետ միասին։ Այդ կերպ նաև հարել հավկիթները, դեղնուցը և շաքարը՝ մինչև խառնուրդը կրկնակի չափերի չհասնի։ Շոկոլադին ալյուր հավելել և լավ խառնել։ Միացնել շոկոլադի և հավկիթի խառնուրդներն ու լավ խառնել։
Խմորը լցնել տարաների մեջ և դնել նախապես 180 աստիճան ջերմաստիճանի ներքո տաքացված ջեռոցում։
Եվ աղանդերը պատրաստ է։ Այն շատերին կգերի՝ իր գեղեցիկ տեսքով ու անմահական համով։