Պատրաստեք հայկական ամենահամեղ կլոր գաթան մեր բաղադրատոմսով և չեք փոշմանի

Մեզանից շատերը հայկական կլոր գաթա չեն պատրաստում մի պարզ պատճառով՝ չգիտեն ինչպես այն պատրաստել: Հենց հիմա միասին կսովորենք:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հայկական կլոր գաթա

Պատրաստման եղանակը`

Ալյուր             2 թեյի բաժակ

Կարագ          175 գր

Ձու                 2 հատ

Մածուն          0,5 թեյի բաժակ

Սոդա              0,5 թեյի գդ

Աղ                   մեկ պտղունց

Շաքարավազ 0,5 թեյի բաժակ

Վանիլ

Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել,

խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա:

Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար խառնուրդ  ստանալ:

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել,ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա,երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:

Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Понравилась статья? Поделиться с друзьями: