Աղցանները տարբեր են և կարելի է հանդիպել աղցանների հազարավոր տեսակների։ Դրանց պատրաստումը դյուրին է, իսկ արդյունքում ստացվում է նուրբ, համեղ ուտեստ։
Աղցաններ սիրում են շատերը, և յուրաքանչյուր աղցան պատրաստվում և մատուցվում է յուրովի։ Թաբուլեն, թերևս, ամենհայտնիներից և սիրվածներից մեկն է։
Այս աղցանին յուրաքանչյուր խոհարար յուրովի մոտեցում է ցուցաբերում։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել ձեզ Տաթևիկ Թորոսյանի բաղադրատոմսը, որը հավատացնում ենք անչափ համեղ է։
Գարնանային աղցանի պատրաստման համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրիչները՝
1.5 սուրճի բաժակ եռման ջուր
1 սուրճի բաժակ մանր բլղուր
1 ճ/գ տոմատի մածուկ
1 կապ համեմ
1 կապ կանաչ սոխ
1 կապ մաղադանոս
Կես կապ սամիթ
1 կապ հազար
Նանայի տերևներ՝ ըստ ճաշակի
Աղ, բուսայուղ, կիտրոնի հյութ և նռան օշարակ կամ նռան հյութ (ըստ ճաշակի)
Եռման ջրում լցնել բլղուրը, ծածկել, թողնել տասը րոպե։ Ձեզ մնում է այս ամենը միախառնել և վերջ, համեղագույն աղցանը պատրաստ է։