Ավանդաբար Մոհիտոն բաղկացած է չորս բաղադրիչներից՝ գազավորված ջուր, շաքար, լայմ եւ անանուխ:
Սառեցման համար ավելացնում են նաև փշրած սառույցը:
Ալկոհոլшյին մոխիտո պատրաստելու համար ավելացնում են հինգերորդ բաղադրիչ ‘ ռոմ: Վերջերս առանձին գազավորված ըմպելիքների եւ շաքարի փոխարեն կոկտեյլ պատրաստելու արագացման համար օգտագործում են «Սփրայթ» տեսակի քաղցր ըմպելիքներ:
Մոխիտոյում անանուխի քաղցր եւ թարմացնող ցիտրուսի համադրությունը վերջինիս դարձնում է ամենատարածված ամառային խմիչքներից մեկը:
Հիմա մենք կասենք, թե ինչպես պատրաստել Մոհիտո տանը 3 րոպեում
Պատրաստենք՝
2 հատ լայմ կամ կիտրոն
անանուխ (30-40 տերև)
Սպրայթ 1 լիտր
շատ շատ սառույց
Կտրատում ենք ցիտրուսը շերտերի, ավելացնում անանուխ, լցնում Սպրայթը: Վերջում ավելացնում ենք փշրված սառույցը եւ թողնում սառնարանում 10-15 րոպեով:
Եւ ահա տնային Մոհիտոն պատրաստ է: