Պատրաստե՛ք նրբահամ շոկոլադե ռուլետ՝ առանց ջեռոցում թխելու

Երբևէ մտածե՞լ եք, որ կարելի է շոլոկադե ռուլետ պատրաստել՝ առանց ջեռոցում թխելու։ Այս պարագայում այո կամ ոչ պատասխանն էական չէ։ Գլխավորը այն պատրաստել կարողանալն է։ Այդպիսով դուք կզարմացնեք ինչպես Ձեր ընտանիքի անդամներին, այնպես էլ հյուրերին։

Պատրաստման գործընթացն ամենևին ժամանակատար չէ։ Փոխարենը ստացված արդյունքն ապշեցնում է։ Այն շատ առանձնահատուկ համ ունի, արտասովոր է և, իհարկե, օրիգինալ շոկոլադե ռուլետ՝ պատրաստված թխվածքաբլիթով։ Քաղցրավենիքը դուր կգա բոլորին։

Աղանդերը պատրաստելու համար հարկավոր է ունենալ անհրաժեշտ բաղադրիչները։ Դրանք են՝ 380գ․ մանրացված թխվածքաբլիթ, 50գ․ կակաո, 80գ․ շաքարավազ, 130գ․ սերուցքային կարագ, 2 ճ/գ կաթ, 5 ճ/գ ջուր, 200 մ/լ սերուցք, 1 պարկուճ ռոմի թուրմ, 50գ․ չամիչ, 250գ․ մասկարպոնե։

Ավելորդ է ասելը, որ այն կարող եք մատուցել թեյախմության ժամանակ կամ սուրճի հետ։ Այս նրբահամ քաղցրավենիքը կդառնա բոլորի սիրելի աղանդերը։

Իսկ թե ինչպես են այն պատրաստում, առավել մանրամասն կարող եք տեսնել տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!