«Կաթնային աղջիկ» թխվածքը կարելի է պատրաստել 30 րոպեում։ Այն նրբահամ է, օդային, փափուկ և կաթնային։ Թխվածքը սիրելի աղանդեր կլինի ոչ միայն համի, այլև արագ պատրաստվելու պատճառով։
Բաղադրիչներ՝
1 տարրա խտացրած կաթ,
2 հավկիթ,
160գ․ ալյուր,
10գ․ փխրեցուցիչ
Կրեմի համար հարկավոր է՝
500 մ/լ 33 տոկոս յուղայնությամբ սերուցք,
2 ճ/գ շաքարի պուդրա։
Ջնարակի համար՝
2 ճ/գ շաքարի պուդրա,
1․5-2 թ/գ եռացրած ջուր։
Խորը տարայում դատարկել խտացրած կաթը, կոտրել հավկիթները և հարել։ Հավելել 160գ․ ալյուր և 10գ․ փխրեցուցիչ։ Ալյուրը խառնել փխրեցուցիչին և ավելացնել խմորին։
Խմորը բաժանել երկու մասի։ Եփելու համար նախատեսված տարայում ստավարաթուղթ գցել կամ կարագ քսել։
Խմորի կեսը տեղափոխել այնտեղ։ Դնել նախապես տաքացրած ջեռոցում՝ 200 աստիճան ջերմաստիճանի ներքո և թխել7-8 րոպե։
Նոր ստավարթուղթ դնելով՝ պատրաստման համար նախատեսված տարայում լցնել խմորի մյուս կեսը։ Պատրաստի շերտերը բաժանել 2 կամ 3 մասի։
Կրեմը պատրաստելիս տարայի մեջ լցնել 500 մ/լ սառեցված սերուցքը, հավելել շաքարի պուդրա՝ ըստ ճաշակի։ Լավ հարել՝ մինչև փրփուրի վերածվելը։ Պատրաստի կրեմը քսել շերտերին։
Վերին շերտին առատ կրեմ քսել։ Թխվածքը կարելի է զարդարել ըստ ցանկության, օրինակ՝ շերտերի մնացորդները փշրել և հավելել վերջին շերտին։
Թխվածքը կարելի է պատել նաև ջնարակով։
Մատուցել պատրաստ լինելուց 1 ժամ անց։