«Պատվաստվելուց հետո շատ քնկոտ ու թույլ օրեր եմ ունեցել». Նաիրա Մովսիսյան․ տեսանյութ

Այս օրերին քաղաքացիների շրջանում թեժ քննարկումների թեման շարունակվում է մնալ պատվաստումները։ Կարծիքները հակասական են․ ոմանք մերժում են, ոմանք էլ անհրաժեշտ ու պարտադիր համարում։

Պետությունը հնարավորինս փորձում է քաղաքացիներին հասցնել  գիտակցման այն մակարդակին, որպեսզի վերջիններս ընկալեն վակցինացման սուր անհրաժեշտությունը։

Հանրության շրջանում այս մասին հարցումներ են անցկացվում, որի շրջանակում զրուցել են դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ։ Դերասանուհին նշել է, որ չի կարող միանշանակ պնդել՝ արդյոք պատվաստվելու համար պարտադիր ու ոչ պարտադիր մոտեցումներից որն է ճիշտը։

Հավելել է, որ ինքը պատվաստվել է, սակայն չէր հիշում դեղորայքի անվանումը։ Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞ր պատվաստանյութն է ընտրում, Նաիրան պատասխանել է՝ որն ամենալավն է։

Դերասանուհին գտնում է, որ եթե աշխարհում պատվաստման են գնում բոլորը, ուրեմն ինչ-որ բան կա և անհրաժեշտ է։ Պատվաստումից հետո մի  փոքր թուլություն է ունեցել և քնկոտ մի քանի օր։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: