Մարտական ծանր օրերին իրենց զավակներին կորցրած ծնողների հաստատակամությունը նոր կյանք պարգևելու որոշում կայացնելու հարցում պարզապես հիացմունք ու հուզմունք է առաջ բերում։ Այն անտարբեր չի թողնում նաև այն բժիշկներին, որոնք դիմում են ծնողները։
Հաճախ բժիշկներն իրենց հիացմունքն այս առիթով արտահայտում են նաև հանրային հարթակներում։ Նման կերպ է վարվել հանրահայտ բժիշկ Էդուրադ Համբարձումյանը, ով պարզապես չի կարողացել չհիանալ իրեն հանդիպած բացառիկ ուժի տեր մարդկանց կամքով։
Բժիշկ Էդուարդ Համբարձումյանն իր սոցհարթակում գրել է հետևյալը․ «Հայրենիքը պաշտպանած և նույն օրը զոհված երկու եղբայրներ, նույն օրը։ Ի՞նչը կարող է ստիպել հանկարծակի անզավակ դարձած ծնողներին նորից կյանքի վերադառնալ և, առավել ևս, նորից ժպտալ։
Միայն նոր կյանքը: Այսօր Պտղաբերության Կենտրոնի ավանդական նվերներով մեր հերոսական զույգին տարանք նախածննդյան կլինիկա։
12 շաբաթական հղիություն. ՏՂԱ։ Փորձեք անտարբեր մնալ»,- իր հուզիչ գրառումը եզրափակել է հանրահայտ բժիշկ Էդուարդ Համբարձումյանը։