Պատերազմին մասնակցած ևս մի հերոս զորացրվեց․ Հրայրին գիտեք բոլորդ

Դեռ պատերազմական թեժ օրերին համացանցը և ամբողջ աշխարհի գթասիրտ մարդկությանը ցնցեց մի հուզառատ տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են թեժ կռվի պահին փոքր-ինչ դադար վերցրած զինվորները հանգստանալիս երգում։

Զինվորականներից մեկը հայտնի հրետանու հրամանատար Մնացական էր, իսկ մյուսը՝ Հրայր Բախշյանը, ով նույնիսկ այդ ծանր օրերին ձեռքից չէր դնում գիթառը։ Հրայրի անկեղծ ու տեղին կատարումը տարածվեց աշխարհով մեկ։

Այդ կատարման մեջ խտացված էր հայրենի հողի համար պայքարող զինվորի ներաշխարհը, հոգեկան ապրումներն ու հույզերը։ Ընդ որում, դեռ դպրոցական տարիներին Հրայրը այդ նույն երգը կատարել էր թեմատիկ միջոցառումների ժամանակ։

Այսօր Հրայրն արդեն տանն է։ Նա տարբեր ճակատագրական փորձություններից հետո ի վերջո պատվով ավարտեց իր զինծառայությունը և տուն վերադարձավ՝ երջանկացնելով ծնողներին ու հարազատներին։

Հրայրի վերադարձը նշանավորող հրապարակումներով երեկվանից լի է համացանցը։ Միանալով ոգևորված ու ջերմ խոսքերին՝ խաղաղ ծառայություն և պատվով վերադարձ մաղթենք նաև մեր մյուս զինծառայողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!