Լրագրող Վաչիկ Գրիգորյանը գրում է․ «Զելենսկին ունի համարձակություն իր «դաշնակիցներին» հրապարակայի՛ն պահանջներ ներկայացնելու, բողոքելու, քննադատելու, մի խոսքով, ճակատներին ճիշտը ժպցնելու, իսկ մե՞նք, նույնիսկ պատերազմի ժամանակ էինք վախենում մեր «դաշնակցի» մասին կիսաձայն խոսել, որ հանկարծ ձեռքը գլխներիցս չհանի:
Պատերազմը կավարտվի ու, եթե Ուկրաինան պարտվի, ապա ուկրաինացիները պաշտոնապես ու անկաշկանդ կհայտարարեն, որ իրենք պարտվեցին, որովհետև իրենց «դաշնակիցները» օգնության չհասան:
Իսկ մենք պարտվեցինք, բայց ոչ միայն չենք մեղադրում մեր «դաշնակցին» , այլև շնորհակալություն ենք հայտնում, որ չթողեց մեզ վերջնականապես ոչնչացնեն, իսկ մյուս մեղավորներին փնտրում ենք մեզանում:
Մեղավոր է իշխանությունը, մեղավոր է ընդդիմությունը, մեղավոր է բանակը, մեղավոր են մտավորականները, մեղավոր են բոլորը բացի «ռազմավարական» դաշնակցից:
Ես համոզված եմ՝ մեր «դաշնակիցը» մեզ կհարգի միայն այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը առանց վախենալու կհայտարարեն իրենց բողոքն ու դժգոհությունը, այսինքն կունենանք իշխանություն և ընդդիմություն, որը բացի իշխանական աթոռից այլ բանի մասին էլ է ունակ մտածել, օրինակ ազգային արժանապտվության: