Հանրահայտ ու շատերի կողմից սիրելի երգիչ Սևակ Ամրոյանը երբեմն իր հարթակում անձնական թեմաների է անդրադառնում։ Այսօր ևս երգիչն անձնական թեմայի է անդրադարձել, քանի որ իր սիրելի հայրիկի ծննդյան օրն է։
Սևոկը տեղադրել է իր և սիրելի հայրիկի համատեղ լուսանկարը՝ շնորհավորելով հայրիկին տարեդարձի առիթով։ Այսօր Սևակի հայրը բոլորում է ծննդյան վաթսուն տարին։
Իր տեղադրած լուսանկարին կից Սևակը գրել է․ «Պապ ծնունդդ շնորհավոր, մենք քեզ շատ ենք սիրում» ։ Երգիչն իր ընկերներից, հետևորդներից ու հարազատներից բազում շնորհավորական մեկնաբանություններ է ստացել։
Օգտատերերից մեկը շնորհակալական մեկնաբանություն է թողել՝ գրելով․ «Շնորհավորում եմ Ձեր Ծննդյան Օրը։Ապրեք առողջ ու երկար։ Շնորհակալություն որ նման համեստ ու լավ մարդ եք դաստիարակել ,խոսքս Սևակի մասին է, տաղանդավոր ու միևնույն ժամանակ չափի մեջ»։
Նշենք, որ Սևակը ծնվել է Պետրոս և Սաթիկ Ամրոյանների ընտանիքում։ Նա ինքն իր ծննդյան օրերը միշտ սիրում է ծնողների հետ, նրանց ներկայությամբ անցկացնել՝ համարելով դա ամենալավ նվերը։
Վերջերս ընտանիք կազմած երգիչը կարծես թե վերադարձել է ստեղծագործական գործունեություն։ Դա հասկանալի է դառնում Սևակի հրապարակումներից։