Դերասանուհի Անի Երանյանը մի առիթով խոսել էր հայրիկի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Հետևորդներին նույնիսկ զարմացրել էր դերասանուհու հայրիկի երիտասարդ տեսքը։
Նրանք ասես քույր և եղբայր լինեն։ Անին պատմել է, որ հայրիկն իր ընկերն է, ամեն հարցում կողքին է ու իր հենարանը։ Օրերս Անի Երանյանը սոցիալական հարթակում կիսվել է մի հոլովակով, որտեղ հայրիկի մասնակցությամբ մի քանի դրվագներ կան։ Հոլովակում անչափ ջերմ ու հուզիչ խոսքեր են ուղղված հայրիկին։
Իսկ հոլովակին կից Անին կատարել է նաև գրառում, որտեղ շնորհավորել է հայրիկին հիսունամյակի կապակցությամբ և անկեղծ, սրտից բխող խոսքեր հղել նրան։
Դերասանուհին գրել է․ «Պապ, այսօր դու հիսուն տարեկան ես և, ցավոք սրտի, ես կողքիդ չեմ։ Վերջին տարիներին մենք միմյանց առիթներին ներկա չեն լինում, բայց այսօր ինչ-որ ծանրություն կա սրտումս։ Միշտ քիչ եմ խոսում քո մասին․ վախենում եմ անարժեք բառերով կեղտոտել զգացմունքները, որոնք միշտ տածել եմ քո հանդեպ։ Ես միշտ անունդ պահպանում եմ սրտիս խորքերում։ Պապ, դու իմ թևերն ես, թույլլ տուր երկար սավառնել այս կյանքում․․․ Շնորհավոր տարեդարձդ, հայր․․․»։
Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները շնորհավորել են նրա հայրիկին և լավագույն մաղթանքները հղել։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին։