Պապաս ասեց կքաշես գրանատը, եթե զգաս՝ գերի ես ընկնում․ ոչ մի դեպքում գերի չընկնես․ դա ինձ դուխ տվեց

Լևոն Սահակյանը Քաղցրաշեն գյուղից է։ Նա բանակ է զորակոչվել 2020 թվականի ամռանը։ Լևոնն ընդամենը ամիսների ծառայող էր, երբ սկսվում է բոլորին հայտնի արհավիրքը։

Լևոնն ու ընկերները, լսելով հրամանատարի հորդորը, թաքստոցներ են մտել՝ դեռ լավ չգիտակցելով արհավիրքի ծավալները։ Միայն ժամեր անց են հասկանում իրավիճակի ողջ լրջությունը։

Լևոնը իր տեսած դաժան տեսարանները, բոլոր դժվարությունները, զինընկերների համախմբված պայքարը հետագայում ամփոփել է «Կռիվ տալով» հեղինակային գրքում, որը նաև պատերազմի վավերագրություն է ներկայացնում ականատեսի աչքերով։

Լևոնի համար ամենից տպավորիչ բանն այն է եղել, երբ հայրը նրան հորդորել է գրպանում 2 նռնակ ունենալ, որպեսզի ծայրահեղ դեպքում հանկարծ հակառակորդի ձեռքերում չհայտնվի։

Լևոնի հայրն էլ իր հերթին արցախյան առաջին պատերազմին է մասնակցել ու վիրավորվել։Լևոնը ևս քառասուն օր պայքարին մասնակցելուց հետո Շուշիի մատույցներում վիրավորվել է, սակայն նրա վիրավորումը բավականին լուրջ է։

Լևոնի անցած աննկարագրելի ուղու և նրա վիճակի մասին այլ ուշագրավ մանրամասներ՝ ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: