Վաչե Ամարյանը մեր այն հայտնի երգիչներից է, ով բավականին էմոցիոնալ մոտեցում ունի ընտանիքի և ընտանիքի անդամների նկատմամբ։ Նրան հաճախ սոցհարթակում կարելի է տեսնել երկու տղաների հետ զվարճանալիս։
Վաչեն նախորդ օրը երրորդ անգամ է հայրիկ դարձել։ Երկու տղաների հայրն ի վերոջ դստրիկ է ունեցել։ Նա այդ մասին անձամբ ու մեծ ոգևորությամբ հայտնել է իրեն հետևող մարդականց՝ դստերը բարի գալուստ մաղթելով։
Նա դստերը արդեն իսկ մեծ սիրով է վերաբերվում։ Երգիչն այսօր տեսանյութ է տեղադրել, որտեղ ինքը երգում է։ Վաչեն տեսանյութը վերնագրել է հետևյալ կերպ․ «Պապան խմած եկել ա տուն»։
Տեսանյութի մեջ Վաչեն երգում է ուրախ տրամադրության մասին մի ռուսերեն երգ, որի վերջում դիմում է իր աղջկան՝ ևս մեկ անգամ սիրո խոստովանություն անելով նրան։
Վաչեի տեղադրած տեսանյութը, որը նկարել է նա ինքը և որտեղ երգիչը շատ բարձր տրամադրությամբ երգում է նորածին դստեր համար, կարող եք դիտել վարը։