Նանե Արզումանյանը, ով պատերազմում կորցրել է եղբորը, հոգում տիրող իր անսահման ցավի մասին երբեմն կիսվում է համացանցային հարթակում ՝ ներքին տառապանքը փոքր-ինչ մեղմելու համար։
Նանեն աշխատանքային բերումով խոսել է մի երեխայի հետ, ով պատերազմում կորցրել է հորը։ Խոսակցությունից մի փոքր հատված լրագրող-հաղորդավարը հանրայնացրել է համացանցային իր հարթակում։
Տեսանյութում տղան պատմում է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին և աչքերից այնքան ուժ է հորդում։ Այդքան փոքրիկ ու այդքան հզոր։ Նման երեխաները շատ են, որ օրերի ընթացքում ձեռք բերեցին անսահման հզոր հոգի, որոնք դեռ շատ դժվարություններ պիտի հաղթահարեն։
Տղան պատմել է, որ հայրը գնալուց առաջ ասել է, որ այդ օրվանից տան տղամարդն ինքն է։ Իսկ երեխան «ականջին օղ» է արել ու համաձայնել։ Նրանք այդ օրը լուսանկարվել էին։
Անսահման կարոտն աչքերում տղան Նանե Արզումանյանին ցույց էր տալիս լուսանկարները։ Իսկ Նանեն, ով հիանալի էր հասկանում տղայի հոգեվիճակը և նրա հետ ապրում նույն զգացողությունները, ջերմորեն գրկեց նրան։ Տեսանյութը՝ կից։